Մատչելիության հղումներ

Համանախագահները նոյեմբերի սկզբին կայցելեն տարածաշրջան


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի սկզբին կայցելեն տարածաշրջան: Այդ մասին միջնորդները հայտնել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ երեկ Լյուքսեմբուրգում կայացած հանդիպումներից հետո հրապարակած հայտարարությունում:

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությունում ասված է, մասնավորապես, որ «կառուցողական մթնոլորտում անցած աշխատանքային հանդիպումներում գնահատվել է բանակցությունների ներկայիս փուլը եւ դիտարկվել են հաջորդ քայլերը դեկտեմբերի 1-2-ը Աթենքում նախատեսված ԵԱՀԿ-ի Նախարարական խորհրդի հանդիպմանը ընդառաջ»:

Միջնորդները նոյեմբերի սկզբին այցելելու են տարածաշրջան` «հանդիպելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ եւ շարունակելու նրանց հետ աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG