Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն Վրաստանում հայտարարել է, թե ԱՄՆ-ը չի պատրաստվում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայել այն երկրներում, որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն:
Միեւնույն ժամանակ, Վերշբոուն ասել է, որ պաշտոնական Վաշինգտոնը չի ծրագրել Վրաստանում ռազմակայան ունենալ, քանի որ Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցությունը ռազմական ոլորտում սահմանափակվում է զինծառայողներ պատրաստելով եւ բարեփոխումներին օժանդակելով: