Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին` ծննդյան օրվա կապակցությամբ:

Ուղերձում, որը տրամադրել են նախագահի մամլո գրասենյակից, մասնավորապես, ասված է. - «Անգնահատելի է Ձեր անձնական ներդրումը հայ - ռուսական ռազմավարական համագործակցության զարգացման գործում: Համոզված եմ, որ փոխադարձ վստահության ու հարգանքի վրա հիմնված մեր համատեղ բեղմնավոր աշխատանքը հետագայում եւս կնպաստի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը»:

Հոկտեմբերի 7-ին լրացավ Վլադիմիր Պուտինի ծննդյան 57-ամյակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG