Պաշտոնական Վաշինգտոնը հույս ունի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` վաղը Քիշնեւում կայանալիք հանդիպումը արդյունավետ կլինի: Ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը այդ մասին ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:
«Հույս ունենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի միջեւ բանակցություններում վերջին շրջանում նշմարվող առաջընթացը զգալի արդյունքների կհանգեցնի Մոլդովայում կայանալիք հանդիպման ընթացքում», - հայտարարել է Գորդոնը եւ վստահեցրել, որ ԱՄՆ-ի վարչակազմը կանի հնարավորը` աջակցելու այդ նպատակին հասնելուն:
«Միացյալ Նահանգները շարունակում է վճռական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի գործընթացին: Մենք շահագրգռված ենք տարածաշրջանում անվտանգությամբ եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմամբ: Ես կարծում եմ, որ կարգավորումը հնարավոր է, եւ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցություն ցուցաբերել դրան», - հավելել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը: