Մատչելիության հղումներ

Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը շնորհվեց հեռահաղորդակցության ոլորտի երեք գիտնականների


Ֆիզիկայի 2009 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է երեք գիտնականների` օպտիկամանրաթելային եւ թվային լուսանկարչության տեխնոլոգիաների բնագավառներում կատարած աշխատանքի համար:

Նոբելյան հիմնադրամի փոխանցմամբ, 10 միլիոն շվեդական կրոն կամ 1,4 միլիոն դոլար դրամական մրցանակի կեսը շնորհվել է ծնունդով Չինաստանից բրիտանա-ամերիկացի Չարլզ Քաոյին` երկար տարածություններում թվային տեղեկատվություն տեղափոխող օպտիկական մանրաթելերի բնագավառում «հեղափոխական ձեռքբերումների» համար:

Մրցանակի մյուս կեսը շնորհվել է ամերիկացի Ջորջ Սմիթին եւ Միացյալ Նահանգների ու Կանադայի քաղաքացիություն ունեցող Ուիլարդ Բոյլին` թվային տեսախցիկներում օգտագործվող արտապատկերող սարքը հորինելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG