Մատչելիության հղումներ

Գերագույն հոգեւոր խորհուրդը ողջունում է հայ - թուրքական գործընթացը


Գերագույն հոգեւոր խորհուրդը ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առանց նախապայմանների դիվանագիտական կապերի հաստատման եւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը` «ի խնդիր տարածաշրջանում անվտանգության ապահովման, խաղաղության պահպանման եւ համագործակցության զարգացման»:

Գերագույն հոգեւոր խորհրդի` չորեքշաբթի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի նախագահությամբ տեղի ունեցած ժողովում ընդունված հայտարարությունում ասված է նաեւ, որ «Խորհուրդը դրական է գնահատում գործընթացի շրջանակներում ծավալված համահայկական քննարկումները»:

Միաժամանակ, ըստ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հայտարարության, «Թուրքիայի հետ մեր ժողովրդի պատմական դառը փորձառության, Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի մերժողական քաղաքականության, Հայաստանի Հանրապետության նկատմամբ դրսեւորած անհանդուրժող կեցվածքի, ինչպես եւ` հայ - թուրքական հարաբերությունների նախաստորագրված արձանագրություններում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվող բանաձեւումների եւ գործընթացի հետ կապված թուրքական կողմի հնչեցրած անընդունելի հայտարարությունների համատեքստում Գերագույն հոգեւոր խորհուրդը բնական եւ հասկանալի է համարում Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում բնակվող հայորդիների մտահոգությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG