Մատչելիության հղումներ

Խաղաղ օվկիանոսում ցունամիի հետեւանքով շուրջ 100 մարդ է զոհվել


Նախնական գնահատականներով, Խաղաղ օվկիանոսի հարավային կղզիներում շուրջ 100 մարդ է զոհվել ստորջրյա 8-բալլանոց երկրաշարժին հաջորդած ցունամիի հետեւանքով:

Միայն Սամոայի ոստիկանության տվյալներով` կղզու վրա գտնվող այդ պետությունում զոհերի հաստատված թիվը 63 է: Եվս 20 մարդ զոհվել է Միացյալ Նահանգների տարածք հանդիսացող Ամերիկյան Սամոայում, մոտ 10 մարդ էլ զոհվել է Տոնգա կղզում:

Տարերային աղետի հետեւանքով բազմաթիվ մարդիկ անհետ կորել են, կան հարյուրավոր վիրավորներ:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ամերիկյան Սամոան հայտարարել է աղետի գոտի, ինչը թույլ է տալիս Միացյալ Նահանգների դաշնային ֆոնդերից օգնություն տրամադրել կղզուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG