Մատչելիության հղումներ

Գարի Կասպարովը Վալենսիայում հաղթեց Անատոլի Կարպովին


Իսպանիայի Վալենսիա քաղաքում անցկացված մրցավեճը շախմատի աշխարհի նախկին չեմպիոններ Գարի Կասպարովի եւ Անատոլի Կարպովի միջեւ ավարտվել է առաջինի համոզիչ հաղթանակով: ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության վկայությամբ` Կասպարովը արագ շախմատով հաղթել է 3:1, բլիցում` 6:2 հաշվով:

58-ամյա Կարպովի եւ 46-ամյա Կասպարովի համար այս մրցավեճը պատմական է. 25 տարի առաջ` 1984 թվականի սեպտեմբերին, երկու շախմատիստների միջեւ կայացավ առաջին մենամարտը աշխարհի շախմատային թագի համար, որը տեւեց չորս ամիս եւ որում այդպես էլ հաղթող չհռչակվեց:

Վալենսիայի մրցավեճը առաջինն էր նախատեսված 5 հանդիպումներից: Շախմատիստները պատրաստվում են կես տարվա ընթացքում հանդիպել այն երկրներում, որտեղ 1980-ականներին պայքարել են աշխարհի չեմպիոնի կոչման համար. բացի Իսպանիայից, նաեւ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում եւ Ֆրանսիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG