Մատչելիության հղումներ

Նախագահը հանձնել է պետական պարգեւներ


Նախագահ Սերժ Սարգսյանը պատգեւատրվածների հետ: 21-ը սեպտեմբերի, 2009 թ.:
Նախագահ Սերժ Սարգսյանը պատգեւատրվածների հետ: 21-ը սեպտեմբերի, 2009 թ.:

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի եւ Սփյուռքի կրթության, մշակույթի, գիտության, առողջապահության, լրագրության, ավիացիայի, սպորտի ոլորտների մի խումբ ներկայացուցիչներ, ուժային կառույցների զինծառայողներ, սփյուռքահայ բարերարներ պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության շքանշաններով ու մեդալներով, շնորհվել են պատվավոր ու զինվորական բարձրագույն կոչումներ:

«Մեր ձգտումն ու նպատակն է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իր տեղում, իր գործի մեջ դրսեւորի նույն որակներն ու նվիրումը, ինչ դուք` ձեր ոլորտներում: Համոզված եմ, որ այդ պարագայում մեր երկիրն առաջ կշարժվի շատ մեծ քայլերով», - իր ելույթում, ըստ նախագահ մամլո գրասենյակի, ասել է Սերժ Սարգսյանը: - «Հայաստանն այսօր ապրում է վերափոխումների եւ վերաիմաստավորումների կարեւոր ժամանակահատված, եւ այս պայմաններում կրկնակի կարեւորվում է երկրի ճակատագրով մտահոգ մարդկանց եռանդն ու ակտիվությունը: Հայաստանի առջեւ ծառացած ներկայիս խնդիրները բարդ են, բայց լուծելի մեր ողջ ժողովրդի, այդ թվում նաեւ այս սրահում ներկա գտնվողների եւ նրանց գործընկերների ջանքերով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG