ՄԱԿ-ի կողմից իրականացված հետաքննությունը եզրակացրել է, որ Գազայի հատվածում տեղի ունեցած ռազմական գործողությունների երկու կողմերն էլ պատերազմական հանցագործություն, հնարավոր է նաեւ` մարդկության դեմ հանցագործություն են կատարել:
ՄԱԿ-ի փաստահավաք առաքելության եզրակացության համաձայն` դեկտեմբերի 27-ից մինչեւ հունվարի 18-ը Գազայում ռազմական գործողությունների ընթացքում Իսրայելի զինուժը կատարել է գործողություններ, որոնք «հավասարազոր են պատերազմական հանցագործությունների, իսկ որոշ առումով, հնարավոր է, մարդկության դեմ հանցագործությունների»:
Փաստահավաք առաքելությունը պատերազմական հանցագործությանը հավասարազոր է համարում նաեւ «Համաս» խմբավորման կողմից հրթիռների արձակումը Իսրայելի ոչ ռազմական օբյեկտների վրա, ինչը նույնպես, ըստ եզրակացության, կարող է դիտարկվել որպես մարդկության դեմ հանցագործություն:
575-էջանոց զեկույցը կոչ է անում կողմերին հանգամանալից քննության կատարել, իսկ մերժման դեպքում առաջարկում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին նյութերը փոխանցել Միջազգային քրեական դատարանին` դատական հետապնդում սկսելու համար:
Իսրայելը զեկույցը որակել է «միակողմանի», «Համաս»-ը` «անհավասարակշռված»: