Մատչելիության հղումներ

Ռուսաստանը բացառում է ահաբեկչության վարկածը


Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երկուշաբթի ընդունել է, որ ռուսաստանյան ձեռնարկություններից շատերը ենթակառուցվածքային բարեփոխումների շտապ կարիք ունեն, միաժամանակ շեշտելով, թե բացառում է վարկածները, որ անցած շաբաթ տեղի ունեցած Սայանո-Շուշենսկայա հիդրոէլեկտրակայանի աղետը ահաբեկչական հարձակման հետեւանք էր։

«Ընդհանուր առմամբ, ենթակառուցվածքները մեծագույն ուշադրության կարիք ունեն», - «Ֆրանսպրես»-ի փոխանցմամբ, Մոնղոլիա կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահը։ - «Վթարի կոնկրետ պատճառները կպարզվեն հետաքննության ընթացում։ Հետաքննությունը դիտարկել է ահաբեկչական հարձակման վարկածը եւ բացառել այն»։

Անցած ուրբաթ իսլամիստ ծայրահեղական «Ռիյադուս Սալիխին» խումբը հայտարարել էր, որ ստանձնում է աղետի պատասխանատվությունը եւ «տնտեսական պատերազմ» էր հայտարարել Ռուսաստանի դեմ։

Առ այսօր փրկարարները հայտնաբերել են կայանի 69 աշխատակիցների մարմինները։ Անցած երկուշաբթի տեղի ունեցած աղետից մեկ շաբաթ անց դեռեւս 6 մարդ համարվում է անհետ կորած։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG