Մատչելիության հղումներ

Ահմադինեջադը կառավարության կազմը ներկայացրել է խորհրդարանին՝ հաստատման


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը երեկ ուշ երեկոյան երկրի խորհրդարանին է ներկայացրել իր առաջարկած թեկնածուների ցանկը՝ կառավարության 21 պորտֆելները համալրելու համար։

Խորհրդարանականները մինչեւ օգոստոսի 30-ը ժամանակ ունեն նախագահի առաջարկներն ուսումնասիրելու համար, մինչեւ կառավարության կազմի վերաբերյալ վստահության քվեի անցկացումը։

ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ, արտգործնախարարի պաշտոնում առաջարկվում է պահպանել Մանուչեհր Մոթաքիին։ Ցուցակով նաեւ առաջարկվում է կրթության, առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարարությունները վստահել կին նախարարների։

Կին նախարարների նշանակումը Իրանի Իսլամական Հանրապետության 30-ամյա պատմության մեջ աննախադեպ քայլ կլինի։ Սպասվում է, որ Մեջլիսը որոշակի վերապահումներով կմոտենա Ահմադինեջադի առաջադրած թեկնածուներին։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG