Մատչելիության հղումներ

Վրաստանի սահմանապահները Պանամայի դրոշի տակ նավարկող բեռնատար նավ են կալանել


Վրաստանի սահմանապահները Պանամայի դրոշի տակ նավարկող բեռնատար նավ են կալանել։ Ըստ հաղորդագրությունների, նավը կալանվել է «Վրաստանի պետական ծովային սահմանը բազմիցս խախտելու եւ նավագնացության կանոնների խախտմամբ օկուպացված Աբխազիայի տարածք մտնելու համար»։

Նավի անձնակազմի 17 անդամներից 13-ը Թուրքիայի, 4-ը՝ Ադրբեջանի քաղաքացիներ են։

Սահմանապահների տվյալներով, նավը թուրքական նավահանգստից ուղեւորվում էր դեպի Սուխումի` տեղափոխելով երկու տոննա բենզին ու 700 տոննա դիզելային վառելիք։

Սահմանապահները նավը տարել են Փոթի։ Հարուցվել է քրեական գործ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG