Մատչելիության հղումներ

Չեչնիայում հայտնի իրավապաշտպանին եւ նրա ամուսնուն հայտնաբերել են սպանված


Չեչնիայում հայտնի իրավապաշտպան Զարեմա Սադուլաեւվային եւ նրա ամուսնուն հայտնաբերել են Գրոզնիի մոտակայքում՝ սպանված։

Երկուշաբթի առավոտյան իրավապահ մարմինների աշխատակիցներ ներկայացած մարդիկ Սադուլաեւային եւ նրա ամուսնուն մեքենայով տարել են անհայտ ուղղությամբ։

Զարեմա Սադուլաեւվան ղեկավարում էր «Փրկենք սերունդը» հասարակական կազմակերպությունը, որ օգնություն էր ցույց տալիս չեչնիայում ռազմական գործողություններից տուժած երիտասարդներին, հաշմանդամ երեխաներին:

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը «լուրջ մտահոգություն» է հայտնել Չեչնիայում Սադուլայեվայի եւ նրա ամուսնու սպանության կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG