ՄԱԿ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Սյուզան Ռայսը CNN-ին տված հարցազրույցում քննադատել է Իրանում ընդդիմադիրների գործերով շարունակվող դատավարությունները։
«Ցուցադրական այս դատավարությունները փաստում են, որ Իրանի ղեկավարությունը չի հաշտվել վերջին նախագահական ընտրությունների օրինականության վերաբերյալ սեփական ժողովրդի մտահոգությունների հետ», - ասել է ամերիկացի դիվանագետը։
Ի պատասխան, այսօր պաշտոնական Թեհրանը հայտարարել է, թե չի ընդունում մեղադրանքները եւ պատրաստ է խստորեն դիմակայել երրորդ երկրների միջամտությանը իր ներքին խնդիրներին։