Մատչելիության հղումներ

Իրանում սկսվում են հետընտրական բողոքների մասնակիցների նկատմամբ դատավարությունները


Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, շաբաթ օրը սկսվել են հետընտրական զարգացումների կապակցությամբ ձերբակալվածների, այդ թվում՝ ղեկավար բարեփոխականների նկատմամբ դատավարությունները:

Ըստ «Ֆարս» գործակալությանը, այսօր մեկնարկել են դատավարությունները նախկին փոխնախագահ Մոհամեդ Ալի Աբթանիի եւ նախկին փոխարտգործնախարար Մոհսեն Ամիրզադեի, ինչպես նաեւ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ:

Ընդհանուր առմամբ, այսօր դատարանները սկսել են քննել շուրջ 100 ընդդիմադիրների նկատմամբ հարուցված գործերը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG