Հայաստանի եւ Իրանի նախագահները պայմանավորվածություն են ձեռք բերել չորեքշաբթի Թեհրանից Երեւան ընթացող օդանավի վթարի պատճառների ուսումնասիրման եւ անհրաժեշտ քայլերի իրականացման հարցում երկու երկրների համապատասխան գերատեսչությունների գործակցությունը համակարգելու վերաբերյալ:
Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվության համաձայն, այսօր նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ:
Երկու նախագահները ցավակցություն են հայտնել ավիավթարի հետեւանքով զոհված Իրանի եւ Հայաստանի քաղաքացիների մահվան կապակցությամբ: