Մատչելիության հղումներ

Համանախագահները ժամանեցին Ադրբեջան


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը այսօր ժամանել են Ադրբեջան:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Բաքվի օդանավակայանում ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ միջնորդները հանդիպելու են վաղը, իսկ այսօր խորհրդակցություններ են անցկացնելու իրար հետ:

Ֆասիեն «շատ կառուցողական» է գնահատել իրենց հանդիպումները Հայաստանում:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` այս ամիս Մոսկվայում ծրագրված հանդիպման կոնկրետ ժամկետներին վերաբերող հարցին համանախագահները պատասխանել են, որ այն նշանակված է հուլիսի 17-ին: Նրանք հաղորդել են նաեւ, որ Հայաստանի նախագահը հանդիպմանը համաձայնություն տվել է, եւ այժմ սպասում են Ադրբեջանի նախագահի համաձայնությանը:

Միջնորդները Բաքու են մեկնել Երեւանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG