ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցով Երեւան կժամանեն հուլիսի 8-ին:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, նախատեսված են միջնորդների հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Տիգրան Բալայանի փոխանցմամբ` Երեւանից համանախագահները կմեկնեն Բաքու, որտեղ հանդիպումներ կունենան հուլիսի 9-ին:
Այցի ընթացքում քննարկվելու են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` հուլիսի 18-ին Մոսկվայում կայանալիք հանդիպման նախապատրաստման հետ կապված հարցեր:
Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը, իր հերթին, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ միջնորդներին սպասում են նաեւ Ստեփանակերտում:
Նախորդ երկու տարածաշրջանային այցերի ընթացքում համանախագահները Ստեփանակերտ չէին ժամանել` եղանակային վատ պայմանների պատճառաբանությամբ. Դավիթ Բաբայանը հույս հայտնեց, որ այս անգամ եղանակը բարենպաստ կլինի: