Համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի հունիսի 19-ի որոշման համաձայն` արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից հունիսի 23-ի դրությամբ ազատ է արձակվել 103 անձ, կրճատվել է 4 անձի պատժի չկրած մասը:
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը ներկայացրել է պատժից ազատվածների եւ պատժի չկրած մասը կրճատվածների թվաքանակը ըստ քրեակատարողական հիմնարկների:
Ըստ այդմ` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատվել է 35 անձ, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից ազատվել է 5 անձ, 2-ի պատժաչափը կրճատվել է, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից ազատվել է 12 անձ, «Գորիս» քրեակատարողական հիմնարկից ազատվել է 5 անձ, 1-ի պատժաչափը կրճատվել է, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատվել է 22 անձ, 1-ի պատժաչափը կրճատվել է, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից ազատվել է 7 անձ, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից ազատվել է 10 անձ, «Մեղրի» քրեակատարողական հիմնարկից ազատվել է 7 անձ: