Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի Վրաստանի նախագահը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, վաղը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին տիկնոջ` Սանդրա Ռուլովսի հետ:

Նույն օրը Հայաստանի նախագահի նստավայրում տեղի կունենա Վրաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի Սերժ Սարգսյանի եւ Միխեիլ Սահակաշվիլիի առանձնազրույցը: Այնուհետեւ կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, ապա Հայաստանի եւ Վրաստանի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Չորեքշաբթի երեկոյան Հայաստանի նախագահի եւ տիկին Ռիտա Սարգսյանի անունից ի պատիվ Վրաստանի նախագահի եւ տիկին Սանդրա Ռուլովսի կտրվի պաշտոնական ընթրիք:

Միխեիլ Սահակաշվիլին հանդիպում կունենա նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի նախագահը կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Այնուհետեւ Երեւանի պետական համալսարանում Միխեիլ Սահակաշվիլին հանդիպում կունենա պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ:

Հինգշաբթի օրը Վրաստանի ղեկավարը կմեկնի Հայաստանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG