Մատչելիության հղումներ

Մահացավ աշխարհի ամենատարեց տղամարդը


Այսօր մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը` ճապոնացի Տոմոձի Տանաբեն, ում 113-ամյակը լրացել էր անցած տարի:

Ինչպես հաղորդվում է, Տանաբեն մահացել է Ճապոնիայի հարավային Կյուսյու կղզու Միյակոնոձո բնակավայրում գտնվող իր տանը` քնած ժամանակ:

Տանաբեն ունի 5 որդի եւ 3 դուստր, 25 թոռ:

Անցած տարվա սեպտեմբերի 18-ին` ծննդյան օրը իրեն այցելած լրագրողներին Տանաբեն ասել էր, թե իր երկարակեցության գաղտնիքը կանոնավոր սնունդը եւ ալկոհոլից ու ծխախոտից խստիվ խուսափելն է:

113-ամյա Տանաբեն , ով շարունակում էր քայլել առանց օգնության եւ բնակվում էր իր 8 զավակներից մեկի հետ, հայտնել էր, որ ամեն օր թերթեր է կարդում եւ մեկ բաժակ կաթ է խմում:

Գինեսի ռեկորդների գիրքը Տանաբեին աշխարհի ամենատարեց տղամարդ էր ճանաչել 2007 թվականին:

Աշխարհի ամենատարեց կինը ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում բնակվող 115-ամյա Գերտրուդ Բեյնսն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG