Մատչելիության հղումներ

Եղիսաբեթ թագուհու ծննդյան օրվա առթիվ Սերժ Սարգսյանը այցելել է բրիտանական դեսպանատուն


Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Ազգային տոնի` Եղիսաբեթ թագուհու ծննդյան օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատուն:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանության անձնակազմին:

Այնուհետեւ ծավալված զրույցի ընթացքում կողմերը քննարկել են հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման հեռանկարը, ընդգծել են տնտեսության ոլորտում գործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը:

Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG