Մատչելիության հղումներ

Մոլդովայի նախագահի ընտրությունը հետաձգվեց մինչեւ հունիսի 3-ը


Մոլդովայի նախագահի ընտրությունը, որը նախատեսված էր այսօր, հետաձգվեց ու նշանակվեց հունիսի 3-ին:

Մոլդովայում երկրի նախագահը ընտրվում է խորհրդարանի կողմից: Ընտրությունը հետաձգելու նախաձեռնությամբ հանդես եկան խորհրդարանում մեծամասնություն կազմող կոմունիստները, որոնց մեկ ձայն չի բավարարում նախագահ ընտրելու համար:

Ընդդիմությունը դեմ էր ընտրությունը հետաձգելուն ու հայտարել է, թե միեւնույն է` հունիսի 3-ին եւս չի մասնակցի քվեարկությանը:

Եթե նախագահի ընտրությունը ձախողվի, ապա, Մոլդովայի օրենսդրության համաձայն, խորհրդարանը պետք է լուծարվի եւ անցկացվեն նոր ընտրություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG