Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանել Խորվաթիայի նախագահը


Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, հինգշաբթի երեկոյան պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչը:

Սա Խորվաթիայի նախագահի առաջին պաշտոնական այցն է Հայաստան:

Այսօր Հայաստանի նախագահի նստավայրում տեղի կունենա Խորվաթիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի Սերժ Սարգսյանի եւ Ստյեպան Մեսիչի առանձնազրույցը: Այնուհետեւ կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո կստորագրվեն միջկառավարական փաստաթղթեր: Հայաստանի եւ Խորվաթիայի ղեկավարները հանդես կգան համատեղ ասուլիսով:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` այցի շրջանակներում Ստյեպան Մեսիչը հանդիպումներ կունենա նաեւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, կհյուրընկալվի Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին:

Խորվաթիայի նախագահը կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի զոհերի հուշակոթողին, կլինի Հայոց ցեղասպանության թանգարանում:

Երեւանի պետական համալսարանում Ստյեպան Մեսիչը հանդիպում կունենա պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ:

Խորվաթիայի ղեկավարը կլինի նաեւ Մատենադարանում:

Շաբաթ օրը Ստյեպան Մեսիչը կմեկնի Հայաստանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG