Մատչելիության հղումներ

Ջոզեֆ Բայդենը այցելել է Կոսովո


Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը այցելել է Կոսովո: Պրիշտինայում նրան դիմավորել են Կոսովոյի հազարավոր ալբանացիներ։ Բայդենը հանդիպել է Կոսովոյի ղեկավարներին ու դրական գնահատել անկախության առաջին տարվա ընթացքում Կոսովոյի կառավարության գործունեությունը։

«Կարծում եմ` առաջին տարվա ընթացքում կառավարությունը հասել է էական առաջընթացի։ Կառավարության հաջող աշխատանքը շարունակելու ու աշխարհի կողմից ճանաչելու համար, իմ կարծիքով առանցքայինը` այս հասարակության, այս երկրի ու կառավարության բազմէթնիկությունն է», - ասել է ԱՄՆ-ի փոխնախագահը։

Պրիշտինան Ջոզեֆ Բայդենի բալկանյան շրջագայության վերջին կետն էր: Մինչ այդ նա այցելել էր Սերբիա ու Բոսնիա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG