Մատչելիության հղումներ

Նորա Վարագյանը դիմել է Ադրբեջանի գերագույն դատարան


Բաքվի բնակչուհի Նորա Վարագյանը Ադրբեջանի գերագույն դատարան է դիմել իր գրանցումը վերականգնելու հայցով:

APA գործակալության փոխանցմամբ, հայ - ադրբեջանական զինված հակամարտության ժամանակ` 1991 թվականին, Վարագյանը դուրս է եկել Բաքվի Նասիմի շրջանի գրանցումից, ինչից հետո նրան ոչ մի տեղ չեն գրանցել:

2007 թվականին նա դիմել էր Նասիմի շրջանի ներքին գործերի բաժին` անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար, սակայն անձնագրային բաժինը մերժել էր նրան, որովհետեւ գրանցում չուներ:

Վարագյանը հայցով դիմել էր շրջանային դատարան` ընդդեմ անձնագրային բաժնի: Դրանից հետո շրջանային դատարանի որոշումը նա բողոքարկել էր Բաքվի վճռաբեկ դատարանում, որտեղ եւս նրա հայցը մերժվել էր:

Ադրբեջանի գերագույն դատարանում Վարագյանի բողոքը լսվելու է մայիսի 8-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG