Հայաստանում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Միխայիլ Ֆրադկովը, ում երեքշաբթի օրն ընդունել են նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը եւ Միխայիլ Ֆրադկովը քննարկել են հայ - ռուսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, անվտանգությանն առնչվող խնդիրների վերաբերյալ:
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Հայաստանի վարչապետը եւ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրենը քննարկել են կողմերի միջեւ համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: