Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիներն «ավելի քիչ» են վստահում Մեդվեդեւին ու Պուտինին


Ռուսաստանյան «Լեւադա-կենտրոնի» տվյալներով, երկրի քաղաքացիներն ավելի ու ավելի քիչ են վստահում նախագահ Մեդվեդեւին եւ վարչապետ Պուտինին:

«Լեւադա-կենտրոնի» անցկացրած հարցման արդյունքներով, ինչպես հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, նախագահի ու վարչապետի վարկանիշները շարունակում են աստիճանական անկումը:

Նախագահ Դմիտրի Մեդվեդեւին այսօր վստահում է Ռուսաստանի քաղաքացիների միայն 68 տոկոսը, ինչը ամենացածր վարկանիշն է նրա պաշտոնավարման ողջ ընթացքում:

Ամենաբարձր վարկանիշը՝ 83 տոկոս, Մեդվեդեւն ունեցել է անցած տարվա սեպտեմբերին՝ Վրաստանի հետ պատերազմից անմիջապես հետո:

Նույն է պատկերը նաեւ վարչապետ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ռուսաստանցիների վերաբերմունքում: Վարչապետին վստահում են հարցվածների 76 տոկոսը, եւ դա ամենացածր ցուցանիշն է վերջին տարվա ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG