Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պետք է «հակազդի Լատինական Ամերիկայում Իրանի եւ Չինաստանի ազդեցությանը»



Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ասել է, որ Միացյալ Նահանգները պետք է աշխատի լատինամերիկյան երկրների առաջնորդների հետ՝ հակազդելու տարածաշրջանում Չինաստանի եւ Իրանի աճող ազդեցությանը:

Պետքարտուղարը «անհանգստացնող» է որակել Իրանի եւ Չինաստանի տնտեսական ու քաղաքական «ներխուժումները» Լատինական Ամերիկայի տարածաշրջանի երկրներ:

Քլինոնն ասել է, որ Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայում ԱՄՆ-ի քաղաքականությանը հակադրվող առաջնորդների (ինչպիսին, օրինակ, Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն է) մեկուսացման՝ նախկին նախագահ Բուշի վարչակազմի քաղաքականությունը «ձախողվել է եւ վնաս հասցրել Վաշինգտոնի շահերին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG