Մատչելիության հղումներ

Լոնդոնում մեկնարկում է աշխարհի 20 զարգացած երկրների գագաթաժողովը


Lոնդոնում մեկնարկում է աշխարհի 20 զարգացած երկրների գագաթաժողովը, որտեղ կքննարկվեն համաշխարհային տնտեսական ճգնաժամից դուրս գալու ուղիները:

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե զարգացած երկրների առաջնորդների միջեւ աննախադեպ փոխհամաձայնություն կա` աշխարհը դուրս հանելու խորը ճգնաժամից, որպիսին չէր եղել 1930 թվականից ի վեր:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ասել է, որ չէր ուզենա կեղծ կոմպրոմիսներ լինեին գագաթաժողովում, եւ հույս է հայտնել, որ առարկայական ու կոնկերտ որոշումներ կընդունվեն: Նրան պաշտպանել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Ֆրանսիայի ու Գերմանիայի համար այս գագաթաժողովում առաջնահերթը այն է, որ բարեփոխումներ կատարվեն համաշխարհային ֆինանսական համակարգում», - հայտարարել է Սարկոզին:

Ֆրանսիայի նախագահը գտնում է, որ միջազգային ֆինանսական շուկան պետք է կանոնակարգվի, ստեղծվեն վերահսկման մեխանիզմներ:

Փորձագետները գտնում են, որ գագաթաժողովին հիմնական տարաձայնությունները կծագեն, մի կողմից` Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, մյուս կողմից` Ֆրանսիայի ու Գերմանիայի մոտեցումների միջեւ:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG