Մատչելիության հղումներ

Լեհաստանը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը չի հրաժարվի հակահրթիռային համակարգից


Լեհաստանը հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգների նոր վարչախումբը չի հրաժարվի Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղադրելու ծրագրից:

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Լեհաստանը «որոշակի քաղաքական ռիսկի է գնացել»` իր տարածքում հակաօդային պաշտպանության համակարգ տեղադրելու` Բուշի վարչախմբի ծրագրին համաձայնություն տալով:

Կոնգրեսմեն Էլեն Թոշերը, ով, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Միացյալ Նահանգների զենքերի վերահսկողության եւ միջազգային անվտանգության հարցերով փոխպետքարտուղար, ի պատասխան ասել է, թե նոր համակարգը չի տեղադրվի, քանի դեռ չի ապացուցվել, որ այն իսկապես գործում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG