«[Այսօր] Տեղի է ունեցել Կոնգրեսի քաղաքական խորհրդի եւ կենտրոնական գրասենյակի համատեղ նիստ` առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ: Նիստում որոշում է ընդունվել, որ Կոնգրեսը կմասնակցի քաղաքապետի ընտրություններին, եւ Կոնգրեսի ցուցակը կգլխավորի առաջին նախագահ Lեւոն Տեր-Պետրոսյանը», - ասաց Մուսինյանը:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու` Տեր-Պետրոսյանի որոշումը, խոսնակը արձագանքեց. - «Սա մենք դիտարկում ենք քաղաքական ընտրություններ, որը շատ կարեւոր հանգրվան է երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար: Սա միայն քաղաքապետի ընտրություններ չեն, սրա կարեւորությունը շատ ավելի մեծ է, եւ այդ է պատճառը, որ որոշվեց, որ ցուցակը կգլխավորի առաջին նախագահը»:
Մուսինյանի փոխանցմամբ, այսօրվա նիստում Կոնգրեսին մաս կազմող կուսակցությունները նաեւ Կենտրոնական գրասենյակին լիազորել են քննարկել «Ժառանգություն» կուսակցության առաջարկը ընտրություններին միասնական ցուցակով հանդես գալու վերաբերյալ եւ այդ կապակցությամբ սկսել պաշտոնական բանակցություններ:շ
Իրինա Հովհաննիսյան