Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ծեծի է ենթարկվել մասնավոր մեդիաընկերության ղեկավարը


Ռուսաստանի Սարատով քաղաքում` իր տան մոտ, անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել «Վզգլյադ» մասնավոր մեդիաընկերության տնօրեն Վադիմ Ռոգոժինը, ով ստացած վնասվածքների հետեւանքով տեղափոխվել է հիվանդանոց:

Գործընկերները կասկածում են, որ հարձակումը կապված է Ռոգոժինի աշխատանքային գործունեության հետ:

«Վզգլյադ»-ը ընդգրկում է ինտերնետային լրատվական գործակալություն, ինտերնետային հեռուստատեսություն եւ սարատովյան մի թերթ:

Ռուսաստանում հաճախ են տեղի ունենում հարձակումներ հետաքննող եւ իշխանություններին քննադատող լրագրողների դեմ: Այդ դեպքերի մեծ մասը մնում է չբացահայտված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG