Գալուստ Սահակյանի կարծիքով, Միացյալ Նահանգները այդ զեկույցով փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա եւ մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում:
«Պարզապես մեր ընդդիմադիրներին օգտագործեցին, որ անպայման տասնյակ զոհեր լիներ, կամ տասը զոհ լիներ [2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ], որպեսզի այսօր այսպիսի հերյուրանքներ տարածեն Հայաստանի վրա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավարը:
Անցած շաբաթ հրապարակված ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի զեկույցում նշվել է, որ 2008 թվականի ընթացքում «Հայաստանում մարդու իրավունքների վիճակը էապես վատթարացել է, իշխանությունները եւ նրանց ներկայացուցիչները մարդու իրավունքների բազմաթիվ ոտնահարումներ են թույլ տվել, հատկապես` կապված նախագահական ընտրությունների եւ դրանց հաջորդած ցույցերի ճնշման հետ»:
Ռուզաննա Ստեփանյան