Մատչելիության հղումներ

Bank of Scotland-ը մեկ տարում 34,4 միլիարդ դոլար է կորցրել


Բրիտանական խոշորագույն բանկերից մեկը` Royal Bank of Scotland-ը այսօր հայտարարել է, որ 2008 թվականին 24,14 միլիարդ ֆունտ ստեռլինգ (34,4 միլիարդ դոլար) է կորցրել:

Միջազգային լրատվական գործակալությունների վկայությամբ` սա խոշորագույն կորուստն է Մեծ Բրիտանիայի կորպորատիվ պատմության ընթացքում:

Bank of Scotland-ը, որն արդեն իսկ մասնակիորեն ազգայնացված է, կառուցվածքային մեծ փոփոխություններ է նախաձեռնել եւ պատրաստվում է իր ակտիվներից 325 միլիարդ ֆունտ ստեռլինգ ներդնել կառավարության ապահովագրական ծրագրում, ինչի արդյունքում պետության մասնաբաժինը բանկում կարող է հասնել 95 տոկոսի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG