Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանի խոսնակը կայցելի Հայաստան


Այսօր Հայաստան է ժամանում Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի գլխավորած պատվիրակությունը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, երկօրյա պաշտոնական այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ:

Փետրվարի 24-ին Դավիթ Բաքրաձեի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Ազգային ժողովի նիստին, նաեւ Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրում ծաղկեպսակ կդնի Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Անցած շաբաթ Երեւան էր այցելել Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի գլխավորած պատվիրակությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG