Մատչելիության հղումներ

Մովսես Հակոբյան. - «Շփման գծում փոփոխություններ չկան»


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում այսօր ասաց, որ շփման գծում փոփոխություններ չկան:

«Խախտումները եղել են միշտ», - ասաց Հակոբյանը: - «Ժամանակ առ ժամանակ մի քիչ սրվում է, մի քիչ հանդարտվում է: Եվ ոչ միայն կրակոցները: Անցյալ տարվա փորձը ցույց է տալիս, որ հակառակարոդը ոչ միայն կրակում է, նաեւ դիվերսիոն-հետախուզական խմբերի միջոցով ուզում է գործողություն կատարել շփման գծում»:

Մովսես Հակոբյանը մեկնաբանեց նաեւ վերջին շրջանում հաճախակի դարձած` հրադադարի ռեժիմի խախտման մասին հաղորդա•րությունների տարածումը` ընդգծելով, որ դրա նպատակը հանրության իրազեկելն է, որ Ադրբեջանը ամենեւին էլ անմեղի դերում չէ:

«Տեղեկացնել մեր ժողովրդին այն, ինչ տիրում է առաջին գծում: Նաեւ քարոզչական աշխատանք է կատարվում, որ Ադրբեջանը այսօր չի տրամադրված հարցը լուծելու: Այսօր եւ հետագայում էլ նպատակ ունի հարցը լուծել ռազմական ճանապարհով», - հավելեց նա:


Լուսինե Մուսայելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG