Հոբելյանի առթիվ Ալբերտ Ազարյանին շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սերժ Սարգսյանը:
Ուղերձում, որը տրամադրել են նախագահի մամլո գրասենյակից, մասնավորապես, ասված է. - «Որպես առաջին հայ օլիմպիական չեմպիոններից մեկը՝ Դուք հայկական սպորտի փառքն ու պարծանքն եք։ «Ազարյանական խաչը» վաղուց արդեն մտել է մեծ սպորտի հանրագիտարաններ։ Մեծ է Ձեր ավանդը հայկական սպորտի զարգացման եւ մեր հասարակության մեջ առողջ կենսակերպ սերմանելու գործում»։
Ալբերտ Ազարյանը հաղթել է 1956 եւ 1960 թվականների Օլիմպիական խաղերում: Նա արժանացել է նաեւ աշխարհի (1954, 1958), Եվրոպայի (1955), Ասիական խաղերի (1963) չեմպիոնի կոչման: Ակտիվ սպորտին հրաժեշտ տալուց հետո զբաղվում է մարզչական եւ մանկավարժական գործունեությամբ:
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)