Օրենքի նախագիծը, որն առաջին ընթերցմամբ արդեն անցել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովում, քվեարկության կդրվի խորհրդարանի առաջիկա նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հաստատվելու համար: Այն քաղաքացիություն է նախատեսում նաեւ այն անձանց համար, ովքեր ամուսնացել են Լեռնային Ղարաբաղի քաղաքացու հետ կամ ունեն Լեռնային Ղարաբաղի քաղաքացի երեխա, ով ծագումով հայ է, այսինքն` ունի հայ նախնիներ:
Քաղաքացիություն կարող է շնորհվել նաեւ Լեռնային Ղարաբաղին բացառիկ ծառայություններ մատուցած անձանց:
Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ