Այսօր ամերիկյան Սենատում պետք է քվեարկության դրվի նախագահ Բարաք Օբամայի առաջարկած շուրջ 827 միլիարդ դոլարի ծրագիրը` ուղղված տնտեսության առողջացմանը:
Նախագահն օրենսդիրներին հորդորել է հնարավորինս կարճ ժամկետում դրական ընթացք տալ օրինագծին:
«Այժմ գործելու ժամանակն է, եթե արագ առաջ չտանենք ծրագիրը, ապա մեր տնտեսական ճգնաժամը կարող է վերածվել համազգային աղետի», - հայտարարել է Օբաման ու ավելացրել, որ այդ դեպքում միլիոնավոր ամերիկացիներ կզրկվեն աշխատանքից, տներից, բժշկական ապահովագրությունից, միլիոնավոր այլք ստիպված կլինեն հետաձգել իրենց երազանքների իրականացումը:
Օրերս հրապարակվել են տնտեսությանը վերաբերող վիճակագրական վերջին տվյալները, որոնց համաձայն` հունվարին ԱՄՆ-ում աշխատանք է կորցրել շուրջ 600 հազար մարդ, ինչը գործազրկության ցուցանիշը հասցրել է 7,6 տոկոսի:
Ենթադրվում է, որ Սենատը հավանություն կտա Օբամայի ծրագրին, որի մեկ այլ տարբերակն արդեն ընդունվել է Ներկայացուցիչների պալատի կողմից: Օբաման հուսով է, որ առաջիկա օրերին Կոնգրեսի երկու պալատները կհամաձայնեցնեն առկա տարաձայնությունները, ինչը թույլ կտա անհապաղ անցնել ծրագրի իրագործմանը:
Այսօր պետք է հրապարակվի եւս մեկ փաստաթուղթ՝ խոսքը դեռ Ջորջ Բուշի օրոք ընդունված բանկերի առողջացման 700 միլիարդ դոլարի ծրագրի երկրորդ հատվածի կիրառման մասին է:
Մասնագետները նշում են, որ ճգնաժամ ապրող բանկերին աջակցելու ծրագիրը հարկ է կիրառել առավել զգոնությամբ եւ ճշգրիտ հաշվարկով, քանզի սխալ գործողությունները կարող են նոր ցնցումներ առաջացնել բորսաներում եւ վերջնականապես կաթվածահար անել ֆինանսական համակարգը:
«Եթե մեկ խոշոր բանկ պայթի, դրա արձագանքը կարող է վերջ չունենալ», - նախազգուշացրել է գիտնական եւ քաղաքական մեկնաբան Ռոբերտ Ռայխը, ով 1990-ականներին՝ Բիլ Քլինթոնի նախագահության օրոք, աշխատանքի նախարարությունն է ղեկավարել:
Արմեն Քոլոյան, Պրահա