Այսօր Բրյուսելսում՝ ՆԱՏ0-ի կենտրոնակայանում հանդիպել են Հյուսիս-Ատլանտյան դաշինքի եւ Ռուսաստանի դիվանագետները: Սա նրանց առաջին հանդիպումն է անցյալ տարվա օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական կարճաեւ պատերազմից հետո:
Դեռ հունվարի 19-ին ՆԱՏ0-ի գլխավոր քարտուղար 3աափ դը Հուփ Սխեֆներն ընդգծել էր երկխոսության անհրաժեշտությունը:
«ՆԱՏ0-ն ունի Ռուսաստանի կարիքը, Ռոււսաստանը՝ ՆԱՏ0-ի, իհարկե, օգոստոսի պատերազմը մեր հարաբերություններում լուրջ առճակատման առիթ էր դարձել, չնայած այդ հանգամանքին, որ մենք չունենք համաձայնություն բազմաթիվ հարցերում օրինակ, օրինակ, Եվրոպայում սովորական սպառազինությունների լրամշակված պայմանագրի, կամ, ասենք, Կոսովոյի հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ, էականն այն է, որ մենք փոխադարձաբար միմյանց կարիքն ունենք, ուստի, պետք է վերականգնենք երկխոսությունը», - ասել է գլխավոր քարտուղարը:
ՆԱՏ0-ում Ռուսաստանի ներկայացուցիխչ Դմիտրի Ռոգոզինն իր երկրի դիղրքորոշումն էր ներկայացրել. եթե ՆԱՏ0-ն զերծ մնա ագրեսիվ քայլերից, հրաժարվի Ուկրաինայի եւ Վրաստանի անդամակցության ծրագրերից, այդ դեպքում Ռուսաստանը պատրաստ է ըստ ամենայնի համագործակցել ՆԱՏ0գի հետ եւ աջակցել Դաշինքին միանգամայն կոնկրետ հարցերում, օրինակ, հավանություն տալ Ռուսաստանի տարածքով Աֆղանստան ոչ ռազմական նշանակության փոխադրումներին:
ՆԱՏ0գի ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայն ասել էր, որ այսօրվա շփումները տեղի կունենան ոչ պաշտոնական, բայց դռնփակ ձեւաչափով: «Դիվանագետները միասին կթեյեն եւ կքննարկեն իրենց հուզող հարցերը, հանդիպումներ մամուլի հետ նախատեսված չեն», - ասել է Ափաթուրայը:
Այսօրվա առաջին հանդիպումից հետո Ռոգոզինն ասել է, որ, իր համոզմամբ, այլեւս չկան կողմերի միջեւ հարաբերություններն ամբողջությամբ վերականգնելու խոչընդոտներ:
«Ես կարծում եմ, դա տեղի կունենա բավական արագ, ասենք, փետրվարի երկրորդ կեսին», - Բրյուսելից «Ռոյթերզ»-ին հեռախոսով տված հարցազրույցում ասել է Ռոգոզինը: Նրա խոսքերով, այսօրվա քննարկումներում անդրադարձել է եղել նաեւ Հյուսիսային Կովկասի հարցերին:
«Քննարկեցինք ամեն ինչ, այդ թվում վիճահարույց հարցերը, մասնավորապես, Հյուսիսային Կովկասում պատերազմի պատճառներն ու հանգամանքները», - ասել է ՆԱՏ0-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը:
Արմեն Քոլոյան, Պրահա