Մատչելիության հղումներ

Թուրքիան սպառնում է վերանայել աջակցությունը Nabucco ծրագրին


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը այսօր Բրյուսելում հայտարարել է, թե իր երկիրը կարող է վերանայել աջակցությունը Nabucco գազատարի ծրագրին, եթե Եվրամիությանը նրա անդամակցության բանակցությունները շարունակեն սառեցված մնալ:

Եվրամիության 12 միլիարդ դոլար արժողությամբ Nabucco ծրագրով նախատեսվում է Կասպից ծովի եւ Միջին Ասիայի գազը Եվրոպա հասցնել Թուրքիայի տարածքով` շրջանցելով Ռուսաստանը: Եվրամիությունը կարեւորում է այս նախագիծը ռուսական գազից եվրոպական երկրների կախվածությունը նվազեցնելու առումով:

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցով բանակցությունները սկսվել են 2005 թվականին, սակայն հաջորդ տարվա դեկտեմբերին սառեցվել են` Կիպրոսի համար իր նավահանգիստները բացելուց Թուրքիայի հրաժարվելու պատճառով:

Վերջին չորս տարվա ընթացքում սա Էրդողանի առաջին այցն է Բրյուսել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG