Մատչելիության հղումներ

Վրաց - օսական սահմանին վրացի ոստիկան է սպանվել


Այսօր առավոտյան Հարավային Օսիայի հետ Վրաստանի սահմանին վրացի ոստիկան է սպանվել: Այս մասին հաղորդում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:

Ըստ հաղորդագրության` «հունվարի 16-ին, առավոտյան ժամը 10-ին, ռուսական զորքերի կողմից օկուպացված Հարավային Օսիայի տարածքից կրակոցի հետեւանքով սպանվել է Քվեմո Քարթլի շրջանի ոստիկանության աշխատակից 27-ամյա Մամուկա Կախնիաշվիլին»:

Նախնական տեղեկություններով, կրակոցը կատարվել է դիպուկահարի կողմից` խլացուցիչով զենքից:

Օգոստոսյան պատերազմի ավարտից հետո Հարավային Օսիայի եւ Աբխազիայի սահմանային շրջաններում Վրաստանի 11 ոստիկան է զոհվել:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG