Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության նախարարությունում


Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր պաշտպանության նախարարությունում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել գերատեսչության ղեկավար կազմի մասնակցությամբ:

Քննարկվել են պաշտպանական գերատեսչության 2009 թվականի հիմնական խնդիրները եւ դրանցից բխող անելիքները:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը առաջնային է համարել երկրի պաշտպանողականության ամրապնդման, բանակի մարտունակության բարձրացման ուղղությամբ հետեւողական քայլերը` զինված ուժերի մշտական կատարելագործումն ու զարգացումը դիտելով ուժեղ եւ մարտունակ բանակ ունենալու կարեւոր գրավական:

Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը ասել է, որ բանակաշինությունը տեւական, ծանր գործ է եւ պահանջում է ամենօրյա քրտնաջան աշխատանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG