Մատչելիության հղումներ

Իսրայելում ավտոբուսի վթարի հետեւանքով տասնյակ ռուսաստանցիներ են զոհվել


Իսրայելի հարավում երեկ տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետեւանքով մոտ 30 մարդ է զոհվել, մեծամասնությունը` ռուսաստանցիներ:

Կարմիր ծովի Էյլաթ առողջարանային բնակավայրի մոտ ավտոբուսը շեղվել է ճանապարհից եւ գլորվել ձորը:

Ուղեւորների մեծամասնությունը ռուսաստանցի զբոսաշրջային գործակալներ էին, որոնք ժամանել էին Սանկտ Պետերբուրգից` ձմեռային հանգստի անցկացման հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու:

Իսրայելի իշխանությունները հաղորդում են 24 զոհերի մասին, մինչդեռ ռուսական աղբյուրների համաձայն` զոհերի թիվը մոտ երեք տասնյակ է: Եվս 20 մարդ վնասվածքներ է ստացել, շատերը` ծանր:

Ռուսաստանի իշխանությունները հայտարարել են, որ Իսրայել են ուղարկելու երկու օդանավ, որոնք կտեղափոխեն զոհվածների հարազատներին, բուժանձնակազմ, այդ թվում` հոգեբանների, եւ փրկարարների:

Իսրայելի վարչապետ Ցիպի Լիվնին եւ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը ցավակցություն են հայտնել զոհվածների հարազատներին:

Իսրայելցի իրավապահները քննություն են իրականացնում` պարզելու պատահարի պատճառները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG