Ցանցային տեխնոլոգիաների ոլորտի առաջատար CISCO ամերիկյան ընկերության կողմից այսօր հրապարակված զեկույցը փաստում է, որ համացանցում օրական շրջանառվում են մոտ 200 միլիարդ «էլեկտրոնային աղբ» հանդիսացող հաղորդագրություններ` SPAM, որոնք կազմում են ինտերնետում շրջանառվող էլեկտրոնային նամակագրության մոտ 90 տոկոսը:
CISCO-ն նշում է, որ ինտերնետային հանցագործները շարունակում են կատարելագործել համացանցին միացված համակարգիչները վիրուսային ծրագրերով վարակելու տեխնոլոգիաները: Վարակված համակարգիչները մասնակիորեն կամ ամբողջապես իրենց կառավարման տակ վերցնելով` հանցագործները դրանց միջոցով միլիոնավոր հաղորդագրություններ են ուղարկում, որոնք հաճախ կեղծ կամ գովազդային բնույթի են` նպատակ ունենալով գումար վաստակել շորթման կամ կեղծ ապրանքներ եւ ծառայություններ վաճառելու միջոցով:
«Ասոշիեյթե պրես»-ի փոխանցմամբ` CISCO-ի հետազոտությունը պարզել է, որ այս տարի ամենաշատ SPAM համացանց է մուտք գործել Միացյալ Նահանգներից` այստեղից է տարածվել համաշխարհային «աղբ հաղորդագրությունների» 17,2 տոկոսը: Ուղարկված SPAM-ի ծավալներով երկրորդ տեղում է Թուրքիան` որը պատասխանատու է համաշխարհային SPAM-ի 9,2 տոկոսի համար: Երրորդ տեղում Ռուսաստանն է` 8 տոկոս ցուցանիշով: