Մատչելիության հղումներ

Հունաստանում շարունակվում են ցույցերն ու անկարգությունները


Այսօր Աթենքում կրկին բախումներ են տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանության միջեւ:

Հունաստանում անկարգությունները սկսվել են անցյալ շաբաթ օրը այն բանից հետո, երբ ոստիկանության եւ մի խումբ երիտասարդների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ սպանվել էր 15-ամյա Ալեքսանդրոս Գրիգորոպուլոսը:

Հունաստանի վարչապետ Կոստաս Կարամանլիսը հայտարարել է, որ պատրաստ է զանգվածային անկարգություններից պաշտպանել Հունաստանի քաղաքացիներին եւ պետության կողմից փոխահատուցում է խոստացել ցուցարարների գործողությունների արդյունքում ավերված հարյուրավոր խանութների, տասնյակ բանկերի եւ ընկերությունների գրասենյակների վնասները հատուցելու համար:

Երեկ ցուցարարներին էին միացել նաեւ տրանսպորտի ոլորտի աշխատակիցները, ովքեր համատարած գործադուլ էին կազմակերպել` բողոքելով պետության տնտեսական քաղաքականության դեմ: Այսօր 24 ժամ տեւած գործադուլը դադարեցվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG