Մատչելիության հղումներ

Մամեդյարով. - «Կարգավորման գործընթացը կարող է մեկնարկել հայկական ուժերի դուրս բերմամբ»


«Ղարաբաղյան կարգավորման գործընթացը կարող է մեկնարկել գրավյալ տարածքներից հայկական ուժերի դուրս բերմամբ», - երեկ Չեխիայում հայտարարեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Մենք պետք է քայլ առ քայլ շարժվենք դեպի հարցի հարատեւ հանգուցալուծում: Նախ պետք է գրավյալ տարածքներից դուրս բերվեն հայկական ուժերը, ինչը որոշակի պայմաններ կստեղծի պատերազմի ընթացքում տեղահանված անձանց վերադարձի համար: Այս քայլը իսկական ահազանգ կլինի, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը դուրս է սառեցված հակամարտության փուլից եւ, որ դանդաղորեն մեկնարկում է հարցի իրական կարգավորման գործընթացը», - հայտարարեց Մամեդյարովը իր չեխ պաշտոնակից Կարել Շվարցենբերգի հետ բանակցությունների ավարտին:

Մամեդյարովը Պրահա էր ժամանել Բրյուսելից` երեքշաբթի օրը կայացած Եվրամիություն - Ադրբեջան համագործակցության խորհրդի նիստից հետո:

Հունվարի 1-ին Չեխիան ստանձնում է Եվրամիության նախագահությունը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG