«Թուրք-հայկական հարաբերությունների բարելավումը դրական ազդեցություն կունենա Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջան-Հայաստան բանակցությունների վրա», - «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, այսօր Բաքվում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը:
Ալի Բաբաջանի խոսքերով, իր երկիրը «հանդես է գալիս ղարաբաղյան խնդրի կարգավորման քաղաքակական լուծման օգտին` Մինսկի խմբի շրջանակներում»:
Թուրքական «Հուրիեթ» թերթի փոխանցմամբ, երեկ, Ադրբեջան այցի նախօրեին, Թուրքիայի արտգործնախարարը նաեւ հայտարարել էր, որ Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում դեկտեմբերի 4-ից 5-ը կայանալիք ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի տարեկան նիստի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները համատեղ հանդիպում կունենան Մինսկի խմբի համանախագահների հետ: «Այդ հանդիպումից հետո ես առանձին հանդիպումներ կունենամ երկու նախարարների հետ», - հայտնել էր Ալի Բաբաջանը:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Բալայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չհերքեց Հելսինկիում Ադրբեջանի կամ Թուրքիայի արտգործնախարարների հետ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումների մասին լուրերը. - «Այս պահին չենք կարող հաստատել, բայց նաեւ չի կարող բացառվել»:
«Այնտեղ նախարար Նալբանդյանը հանդես կգա ելույթով, ինչպես նաեւ տեղի կունենան մի շարք հանդիպումներ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ֆորմատով», - նշեց Տիգրան Բալայանը:
Ռուբեն Մելոյան